Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կազմվել է քնկոտություն առաջացնող մթերքների ցանկը

Կազմվել է քնկոտություն առաջացնող մթերքների ցանկը

Որոշ մթերքներ բացասաբար են ազդում մարդու աշխատունակության վրա: Նյու Յորքի համալսարանի Առողջության կենտրոնի մասնագետները  կազմել են հոգնածություն եւ քնկոտություն առաջացնող մթերքների ցանկը:

Ալկոհոլային եւ թույլ ալկոհոլային խմիչքները քնկոտություն են առաջ բերում, որի ժամանակ, սակայն, օրգանիզմը չի լիցքաթափվում, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հրուշակեղենը, կոնֆետները, թխվածքաբլիթները փոխում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչն էլ հոգնածության զգացում է առաջ բերում: Խմորային մթերքները, այդ թվում` սպիտակ ալյուրից պատրաստված մակարոնեղենը, քաղցրավենիքին համարժեք ազդեցություն ունեն:

Հնդկահավի մսում պարունակվում են աշխատունակությունը նվազեցնող սպիտակուցներ, որոնք օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն են թողնում:

Օրգանիզմը շատ ժամանակ է ծախսում յուղոտ եւ տապակած սննդի մարսողության վրա, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ill.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ